Պատրաստվե՛ք. նոր iPhone 6S-ի նկարագրությունը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Սովորաբար, երբ «Apple»-ը ներկայացնում է նախորդ մոդելների «S» տարբերակները, ոգևորվածությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ տարբերությունները շատ չեն։
«iPhone 6S»-ի դեպքում ամեն ինչ այլ է։ Այն «5S»-ի հրաշալի թարմացում ու ձեռք բերելու արժանի մոդել է։
ԴԻԶԱՅՆ

Վիզուալ առումով այն գրեթե չի տարբերվում նախորդ տարվա «iPhone 6»-ի դիզայնից՝ նույն կերամիկական մետաղի տեսքով է ու թեթևակի դուրս ցցված տեսախցիկով, ինչը նշանակում է, որ եթե այն դնես «iPhone 6-»ի կողքին, տարբերություններն այնքան էլ նկատելի չեն լինի։
Միակ զգալի փոփոխությունը, թերևս, հավելյալ հաստությունն է՝ ամենայն հավանականությամբ նոր «3D Touch» տեխնոլոգիայի աշխատանքը հեշտացնելու համար։
Շուկայի մյուս հեռախոսների համեմատությամբ «iPhone 6S»-ը դեռևս պահպանում է պրեմիում կառուցվածքն ու թեթև ու բարակ դիզայնի համադրությունը, ինչն այն այդքան հարմարավետ է դարձնում ձեռքում պահելու համար։
Այս անգամ հեռախոսը նախագծված է ալյումինի ավելի ամուր համաձուլվածքից, և քիչ հավանական է, որ այն կարող է թեքվել գրպանում դրված ժամանակ։
3D թաչսքրին, սակայն հին էկրանով
«iPhone 6S»-ի ամենանշանակալի փոփոխությունը, թերևս, 3D թաչ համակարգն է։ Սրա հիմնական տարբերությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս էկրանի հրահանգների հետ բազմապիսի ինտերակցիա ունենալ։
Դեռևս վաղ է այս նոր ֆունկցիայի աշխատանքի բոլոր հնարավորությունների մասին խոսելը, սակայն համակարգը պարզ է. դու կարող ես հպվել դրան, ինչպես նախկինում, պարզապես փոքր-ինչ ուժեղ սեղմիր պատկերի կամ հաղորդագրության վրա, և քո առջև նոր մենյու կհայտնվի։
Սա նման է երկրորդ մենյուն բացելու համար համակարգչի մկնիկի աջ սեղմակին սեղմելուն։
Սա նոր զիլ հնարավորություն է, որը, սակայն, կատարելագործման կարիք ունի՝ լավագույն արդյունքը ստանալու համար։
«iPhone 6S»-ի էկրանը, նոր հպման հնարավորությունից զատ, մյուս առումներով նման է «iPhone 6»-ի էկրանին։
Տեսախցիկը

Կարող եք վայելել «iPhone 6S»-ի տեսախցիկի սպասված թարմացումը. «iPhone 6S» մոդելը հագեցած է 12 մեգապիքսել տեսախցիկով։ Ինչևէ, այս առումով iPhone 6S-ը հետ է մնում «Samsung Galaxy S6»-ից, որը հագեցած է 16 մեգապիքսել տեսախցիկով, ինչպես նաև 23 մեգապիքսելանոց «Sonys Xperia Z5»-ից։
Առկա է դանդաղեցրած ու արագացված կադրեր ստանալու հնարավորությունը, որն անկասկած բավականին օգտակար է։ Տեսախցիկի նոր «Live Photo» հնարավորությունը, որը 1.5 վայրկյանանոց լուսանկար է ստանում ստացված կադրերից, ավելի շատ ուշադրություն գրավող հնարք է, քան օգտակար հնարավորություն։ Դու պետք է հիշես ակտիվացնել այն, ինչևէ, այն իսկապես տպավորիչ կերպով է աշխատում, քանի որ կադրերը ստանալու արագությունը դրանից չի դանդաղում։
Apple-ի A9 միկրոսխեման ու թարմացված օպերատիվ հիշողությունը
«Apple»-ի «A9» միկրոսխեման մի շարք փոփոխություններ է խոստանում. մարտկոցն ավելի երկար կպահպանվի, հեռախոսն ավելի երկար ու արագ կաշխատի, իսկ խաղային փորձառությունն ավելի լավ կլինի, քան երբևէ։
Այն 64-բիթանոց կառուցվածք ունի, ինչը նշանակում է, որ հավելվածները փակելն ու բացելն ավելի հեշտ ու հարմար կլինի։
64-բիթանոց համակարգը դեռևս այնքան արդյունավետորեն չի կարող աշխատել, քանի որ այն չունի 4 գեգաբայթանոց օպերատիվ հիշողությունը, որն անհրաժեշտ է այն օգտագործելու համար։ Այն ունի 1գբ օպերատիվ հիշողություն նախորդ տարվանից, հավելյալ 2 գբ հիշողությամբ, որը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ խաղերի և հավելվածների ավելի լավ աշխատանքով։
Սա, հնարավոր է, այնքան էլ լուրջ փոփոխություն չէ, սակայն համեմատելու դեպքում թերևս կարելի է զգալ, որ այն ավելի արագ է աշխատում, քան «iPhone 5S»-ը։
Վաղ եզրահանգումներ
Սա, թերևս, «iPhone»-ի «S» մոդելներից ամենատպավորիչն է։ Չնայած վիզուալ առումով այն այնքան էլ չի տարբերվում նախորդ մոդելից, այնուամենայնիվ, դրա նոր 3D թաչ համակարգը, թարմացված տեսախցիկն ու կատարելագործված արագությունը շոշափելի առավելություններ են և, «iOS9» համակարգի հետ համակցված, այն իսկապես դարձնում են ձեռք բերելու արժանի։
Եթե Դուք «iPhone 6» ունեք, ապա գուցե չարժե մի քանի նոր թարմացումների համար ձեռք բերել այս տարբերակը, իսկ մյուսներին կարելի է խորհուրդ տալ փորձել այն։