Ժաննա Ֆրիսկեի ամուսինը դադարել է հետեւել իր արտաքին տեսքին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեի մահից հետո նրա քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւը, դեռ չի կարողանում ուշքի գալ։ Նա նիհարել է, իսկ մազերը ճերմակել են։
Հենց որ սկսվել են «ДОстояние Республики» հաղորդման նկարահանումները, բոլորի ուշադրությունը կրկին սեւեռվել է Շեպելեւի վրա։
«Դմիտրին միշտ էլ ճերմակած մազեր է ունեցել, պարզապես նախկինում նա ներկում էր դրանք, իսկ այժմ՝ ոչ։ Հավանաբար, այժմ արտաքին տեսքն այնքան էլ կարեւոր չէ նրա համար։ Շատ է մտատանջվում, որ չի կարողանում հարթել հարաբերությունները Ֆրիսկեի ընտանիքի հետ»,- հայտնել է ProZvezd-ը։
Հաղորդման ընթացքում Դիման հիանալի պահվածք է ցուցաբերում՝ կատակում, ցույց տալիս, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Նկարահանումների ընդմիջումների ժամանակ հեռախոսով երկար խոսում է պատվիրատուների հետ։ Պարբերականը եզրակացրել է, որ հավանաբար նա նաեւ գումարային խնդիրներ ունի: