Կանադացի լուսանկարիչն այցելել է հետխորհրդային պետություններ, այդ թվում՝ Հայաստան, և լուսանկարել կանգառները (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Կանադացի լուսանկարիչ Քրիստոֆեր Հերվիգը, ով 12 տարի է վատնել՝ լուսանկարելով նախկին Խորհրդային միության ավտոբուսային կանգառները, նշել է, որ կասկածվել է լրտեսության համար, և նրան անգամ գնդակահարություն է սպառնացել։
Լուսանկարիչն իր ճանապարհորդությունը սկսել է 2002-ին և այցելել է 13 տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան, յուրահատուկ կանգառներ լուսանկարելու համար, գրում է The Daily Mail-ը։ Նա մոտ 29.000 կմ ճանապարհ է անցել։
Կանգառներից շատերը չեն օգտագործվել տասնամյակներ շարունակ, իսկ որոշներն էլ ներկայացնում են՝ ինչպես են ճարտարապետները ոգեշնչված եղել և ստեղծել գեղեցիկ շինություններ մի ժամանակաշրջանում, երբ բոլոր կառույցները միանման էին և ձանձրալի։
Էջմիածին, Հայաստան

Ղազախստան





Աբխազիա




Թուրքմենստան

Ղրղզստան

Ուկրաինա


Էստոնիա


Մոլդովա

Տաջիկստան

