Լուսինե Բադալյանի խաղաղօվկիանոսյան արկածները
LifestyleԼուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
Խաղաղ օվկիանոսի անունը երեկ փոխեցի, դրեցի «Կատաղած» :)))) ալիքների մեծությունը միայն տեսնել էր պետք... բայց ես մտածեցի-ո՞նց, գամ հասնեմ էստեղ, ջուրը չմտնեմ: 2 ժամ փորձելուց հետո, խիզախեցի, Ժակն ու Գոգն էլ՝ հետևիցս ու կարող էր ճակատագրական լինել... ալիքների դեմ անզոր դուրս եկանք, սկսեց տանել հեռու ու խփել քարքարոտ կղզյակին :)))) չգիտեմ ինչու և ինչպես, ինչ հրաշքով, երբ մոտս արդեն խուճապ էր սկսում, մի ահռելի ալիք ինձ բերեց ու հանգիստ նստացրեց միակ «մի ոտք» ավազի վրա :))) Ժակի ու Գոգի հետևից եկան փրկարարները (բայց կարիքը չեղավ, հասցրեցին մի կերպ դուրս գալ) :))))))) Փառք Աստծո, այդ էպիզոդն ավարտվեց քերծվածքներով :)))))
