ՀՀ ՊՆ-ն Զաքիր Հասանովին խորհուրդ է տալիս չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունը Զաքիր Հասանովին խորհուրդ է տալիս չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ` նշելով, որ հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որով նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:
Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ: