ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» մրցանակի
ОбществоՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազորտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» 2015թ. պատվավոր մրցանակի՝ «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների եւ Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման հա մար»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, «ICO Galileo Galilei Award» մրցանակը շնորհվում է Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին` համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար:
Արամ Պապոյանը ծնվել է 1959թ-ի դեկտեմբերի 25-ին Երևանում: Նրա հետազոտությունների բնագավառն է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Արամ Պապոյանը 2004թ-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Նա Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաեւ Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2010թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: