Forbes-ը կազմել է ամենաքիչ եկամտաբերություն ունեցող ֆիլմերի ցանկը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ըստ ամերիկյան Forbes ամսագրի՝ այս ամռան ամենաանշահավետ ֆիլմն է ճանաչվել «Ապագայի երկիրը»: 190 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը հավաքել է ընդամենը 92 միլիոն հայրենական վարձույթում ու 206 միլիոն՝ ամբողջ աշխարհում:
Ամսագրի ցանկում է հայտնվել նաև «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմը, որի բյուջեն 120 միլիոն դոլար էր, իսկ ԱՄՆ վարձույթում ստացած եկամուտը ՝ 54 միլիոն: Ամբողջ աշխարհում ֆիլմը վաստակել է 150 միլիոն դոլար:
«Փիքսելներ» ֆիլմը նույպես չի արդարացրել սպասումները, որը ֆիլմի հեղինակներին բերել է համապատասխանաբար 73 և 186 միլիոն դոլար՝ ամերիկյան ու համաշխարհային վարձույթներից: Ֆիլմի բյուջեն 88 միլիոն դոլար է:
Շարուանկությունը՝ այստեղ: