Գրիգորի Լեպսի դուստրը երազում է ամուսնանալ Նիկոլայ Բասկովի հետ
LifestyleNews.am-ը գրում է.
Օրեր առաջ ռուսական Առաջին ալիքով սկսվել են «Достояние Республики» հաղորդման նկարահանումները, որոնց շրջանակներում ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը մանրամասներ է պատմել իր անձնական կյանքի մասին։ Արտիստը նշել է, որ նրա ութամյա դուստր Նիկոլը Նիկոլայ Բասկովի մեծ երկրպագուն է։ Ավելին, Լեպսը ժպտալով խոստովանել է, որ աղջնակը երազում է «Ռուսաստանի ոսկե ձայնի» հետ ամուսնանալու մասին։

«Երբ Բասկովն այցելում է մեզ, Նիկոլը ոչ մի քայլ չի հեռանում նրա կողքից։ Ես Կոլյային ասում եմ՝ դե աշխատիր, փեսա, ոչ մի առաջարկից մի հրաժարվիր»,- Լեպսի խոսքը մեջբերել է «Комсомольская правда»-ն։