Ավարտին է մոտենում Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթը
ОбществоԾաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2015» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և հաղթող ընտանիքների պարգևատրումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին մասնակցող չորս տարիքային խմբերում և անվասայլակով հաշմանդամ ունեցող ընտանիքները դրամական պարգևներից բացի, կստանան վկայագրեր և հուշանվերներ, իսկ առավելագույն միավորներ հավաքած թիմերին կհանձնվեն գավաթներ:
«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթն անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ, գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանի մրցավարությամբ, ինչպես նաև Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Արթուր Գալստյանի ու նրա անձնակազմի վերահսկողությամբ, որոնք մրցումների ամբողջ ընթացքում հերթապահել են մրցավայրերում:
Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ: Մասնակցում են Արցախի, Հայաստանի 10 մարզերի ու Երևան քաղաքի 12 վարչական շրջանների 2065 ընտանիքների շրջանակում հաղթած 144 և հաշմանդամ ունեցող 19 ընտանիքներ: