Ոստիկանությունն ցուցարարների նկատմամբ այլևս գործելու է բացառապես օրենքի սահմաներում. Երևանի փոխոստիկանապետ
ОбществоԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորեց զերծ մնալ մարդկանց Բաղրամյան պողոտա տանելու փորձերից:
Նա նշեց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի այն մասին, որ հավաքվածների մեջ պետք է լինի սադրիչ, որը կհնչեցնի Բաղրամյան պողոտա գնալու կոչեր, իսկ հանրահավաքի կազմակերպիչները կհայտարարեն, որ կատարում են ժողովրդի ցանկությունը և շարժվում են Բաղրամյան պողոտա:
«Ես ձեզ հորդորում եմ զերծ մնալ անօրինականություններից: Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու և գործելու է բացառապես օրենքի սահմաներում: Մենք ձեզ հորդորում ենք դուրս չգալ օրենքի շրջանակներից: Ոստիկանությունը կանխելու է նման ցանկացած փորձ»,- հանրահավաքի կազմակերպիչներին, ընդգծեց Երեևանի փոխոստիկանապետը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցրեց, որ քաղաքացիներն անօրինական գործողությունների չեն դիմի:
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Երևանի ազատության հրապարակում անցկացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաքին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ: