Հայտնի է Մեսսիի նորածին երկրորդ որդու անունը
LifestyleTert.am-ը գրում է.
Այսօր` սեպտեմբերի 11-ին ծնվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի երկրորդ որդին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստի որդուն տալու են Բենջամին անունը, սակայն արգենտինացու եղբայրը` Մատիաս Մեսսին իր թվիթերյան էջում գրել է, որ նորածինը կունան Մատեո անունը:
Հիշեցնենք, որ այսօր Մեսսին բաց է թողել «Բարսելոնայի» հերթական մարզումը և օրն անցկացրել է հիվանդանոցում իր կնոջ Անտոնելայի հետ:
Այնուամենայնիվ հարձակվողը կմասնակցի «Ատլետիկոյի» հետ կայանալիք Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի արտագնա խաղին:
Լիոնել Մեսսիի առաջն որդին` Տյագոն ծնվել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին: