Ոստիկանները ցուցարարներին հորդորում են լքել Բաղրամյանը
ОбществоԱյս պահին շարունակվում է բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում։ Ցուցարարները փորձ են կատարում հաղթահարել ոստիկանական պատնեշը և շարժվել դեպի առաջ։
Նրանք կոչ են անում չդիմել սադրանքների՝ մնալ այստեղ կամ շարժվել առաջ։
Ըստ ցուցարաների՝ իրենց հավաքը խաղաղ է, ուստի ոստիկաններին կոչ են անում պահել իրենց ոստիկանի հագուստի պատիվը; Ոստիկանների կողմից ցուցարարները հորդոր ստացան, որպեսզի լքեն տարածքը, քանի որ հավաքաը անօրինական է համարվում։ Այս հորդորին ցուցարարները պատասխանեցին սուլոցներով։