Ереван, 20.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայտնի ընկերությունների լոգոտիպերի ամենաթանկարժեք ու խայտառակ ձախողված փոփոխությունները (լուսանկարներ)

Lifestyle

Աշխարհի տարբեր ընկերություններ տարբեր վերաբերմունք ունեն սեփական սիմվոլների նկատմամբ: Որոշ ընկերություններ տասնամյակներ շարունակ անփոփոխ են թողնում իրենց լոգոտիպը, որոշներն էլ ընդհակառակը՝ գրեթե ամեն տարի փոփոխում են այն: Վերցնենք նույն «Google» ընկերությունը, որը միայն անցած տարի էր վերամշակել իր լոգոտիպը, բայց օրեր առաջ այն կրկին ձևափոխեց այն, և ղեկավարների խոսքով իրենք գոհ են արդյունքից:

Սակայն լինում են դեպքեր, երբ միլիոնավոր դոլարներ են ծախսվում նոր լոգոտիպ մշակելու համար, բայց արդյունքը խայտառակ ֆիասկո է լինում: Ձեզ ենք ներկայացնում մի շարք այդպիսի ընկերությունների պատմություններ:

 

1. Pepsi

Ծախսերը՝ 1 միլիոն դոլար

«PepsiCo» ընկերությունն իր պատության ընթացքում մի քանի անգամ փոխել է «Պեպսիի» լոգոտիպը: Վերջին նման ձևափոությունը կատարվեց 2008 թվականին: Դիզայներները ցանկանում էին հին լոգոյում առկա սպիտակ ալիքը ձևափոխել այնպես, որ այն ժպիտ հիշեցնի:

Սակայն սպառողների մոտ այն կարծես թե այլ ասոցիացիաներ էր առաջացնում: Նոր լոգոտիպի հրապարակայնացումից հետո համացանցը հեղեղեցին բազմաթիվ ծաղրանկարներ, և ահա դրանցից առավել պոպուլյարները՝

2. Tropicana

Ծախսերը՝  137 միլիոն դոլար

«Pepsi» ըմպելիքը միակ պրոդուկտը չէր, որի լոգոտիպի հետ փորձարկումներ էին անում «PepsiCo» ընկերությունում: Ոչ վաղ անցյալում ձևափոխվեց նաև նույն ընկերությանը պատկանող «Tropicana» նարնջի հյութի լոգոտիպը: Սովորական նարինջը, որի մեջ ձողիկ էր մտցված, փոխարինեցին թափանցիկ ապակե բաժակով, որի մեջ նարնջի հյութ է լցված, իսկ բուն «Tropicana» անվանումը տեղափոխեցին տուփի կողքին, որտեղ այն վատ տեսանելի էր:

Ինչպես «ժպտացող» «Pepsi»-ի պարագայում, այնպես էլ այստեղ սպառողները չգնահատեցին այս ձևափոխությունը, և արդեն ռեդիզայնի առաջին ամիսներին հյութերի սպառումն ընկավ 20 տոկոսով: Արդյունքում, միլիոնավոր դոլարներ ծախսելուց ու կորուստներ կրելուց հետո ընկերությունը որոշեց վերադարձնել հին դիզայնը:

3. British Petroleum

Ծախսերը՝ 211 միլիոն դոլար

«British Petroleum» ընկերությունը որպես լոգոտիպ 70 տարի շարունակ օգտագործում էր դեղնականաչ վահանը, որի վրա «BP» տառերն էին, սակայն 2000-ականների սկզբին ընկերության ղեկավարությունը փոփոխությունների մասին մտահոգվեց: Դիզայներներին հանձնարարեցին ստեղծել նոր լոգոտիպ, որը հնարավորինս վառ կարտահայտեր ընկերության նոր կարգավիճակը, քանի որ այն այլևս զուտ նավթաարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն չէր, այլ էներգետիկ գիգանտ՝ տարբեր ոլորտներում բազմամիլիարդանոց ներդրումներով:

Արդյունքում, ընկերության նոր լոգոտիպ դարձավ «արև ծաղիկը», որն իբր հղում է անում հին հունական դիցաբանության արևի աստված Հելիոսի վրա: Սակայն ընկերության նոր մեսիջը քչերը գնահատեցին: Օրինակ՝ բնապահպանները մեղադրեցին ընկերությանը երեսպաշտության մեջ և հայտարարեցին, որ նոր լոգոտիպն իրականում չի արտահայտում այն, ինչով զբաղվում է ընկերությունը:

Վերջին տարիներին BP-ն մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կիզակետում, իսկ ամենախոշորներից մեկը տեղի ունեցավ, երբ 2010 թվականի գարնանը խոշորագույն վթար գրանցվեց ընկերությանը պատկանող նավթաարդյունաբերող պլատֆորմում, որը գտնվում էր Մեքսիկական ծոցում: 36 ժամ տևողությամբ հրդեհի արդյունքում 5 միլիոն բարրել հում նավթ լցվեց օվկիանոսի մեջ: «Գրինփիս» ընկերությունն այս աղետից հետո մրցույթ հայտարարեց, դրա շրջանակներում մարդիկ պետք է իրենք առաջարկեին «BP»-ին հարիր լոգոտիպ, որը կարտացոլեր ընկերության իրական դեմքը: Ստորև ներկայացնում ենք ամենաշատ ձայներ հավաքած տարբերակները՝

4. GAP

Ծախսերը՝ 100 միլիոն դոլար

2010 թվականի Սուրբ ծննդի նախաշեմին հագուստ արտադրող ամերիկյան խոշորագույն «GAP» ընկերությունն անսպասելիորեն որոշեց փոխել իր լոգոտիպը, որն արդեն 20 տարվա պատմություն ուներ: Սովորական կապույտ քառակուսին, որի մեջ սպիտակ տառերով գրված էր «GAP», փոխարինեցին սև տառերով գրված «GAP»-ով, որի վերին ձախ անկյունում կապույտ քառակուսի է: Սակայն սպառողները չողջունեցին այս նորամուծությունը, իսկ համացանցում թափ հավաքող բացասական արձագանքները ստիպեցին ընկերության ղեկավարությանն ընդունել իրենց պարտությունը: Ընկերությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում խոստովանեց, որ լոգոտիպը փոխելու որոշումը սխալ էր, և իրենք կվերադարձնեն հինը: Բնականաբար, նոր լոգոտիպի մշակման համար ծախսված միջոցներն անվերադարձ կորան:

5. BBC

Ծախսերը՝ 1,8 միլիոն դոլար

Բրիտանական «BBC» ռադիոկայանն իր պատմության ընթացքում 5 անգամ փոխել է իր լոգոտիպը, իսկ վերջին անգամ՝ 1997 թվականին: Հին լոգոտիպն իրենից ներկայացնում էր գունավոր գծիկներով ու թեք տառերով ընկերության անվանումը, սակայն նորում այն դարձրեցին սև ու սպիտակ, տառերն ուղղվեցին, գունավոր գծիկները կորան: Մինիմալիզմի ոճով արված նոր լոգոտիպը չտպավորեց լսարանին, որովհետև փոփոխությունները շատ աննշան էին, բայց ընկերությունն էլ իր հերթին որոշեց վերջնականապես չհրաժարվել հին լոգոյից և առ այսօր օգտագործում է այն:

6. Airbnb

Ծախսերը՝ անհայտ

Պոպուլյար առցանց ծառայության նոր լոգոտիպի վրա ծախսված միջոցների ծավալը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ այն մշակել են 50 դիզայներներ 12 ամսվա ընթացքում: 1 տարի տքնաջան աշխատանքից հետո մասնագետները երկնագույն գրությունը, որն արված էր հետաքրքիր տառատեսակով, վերածեցին երկիմաստ նախշով ու ավելի պարզ տառատեսակով գրված լոգոյի: Ի դեպ, այդ նախշը սկանդալի առարկա դարձավ:

Ծառայությունից օգտվողներն ու պարզապես համացանցային օգտատերերը սկսեցին մեղադրել ընկերությանը՝ «վուլգար նշաններ» օգտագործելու համար: Բանն այն է, որ չափազանց տպավորվող օգտատերերը սեռական օրգաններ տեսան այդ պատկերում: Ոմանք էլ այն համեմատեցին Պուտինի նկարած կատվի հետ:

Չնայած հնչող քննադատություններին՝ ընկերությունը հանգիստ վերաբերվեց կարծիքներին և բացատրեց սիմվոլների իմաստը:

Իսկ այս պատմության ամենազավեշտալի դրվագը կայանում է նրանում, որ առաջին հայացքից անհաջող այս լոգոտիպի առաջացրած սկանդալը լավ փիառ դարձավ ընկերության համար, և դրա շուկայական արժեքն ավելացավ: 2015 թվականի ամռան դրությամբ՝ ընկերությունը կարող էր պարծենալ ներգրավված 1.5 միլիարդ ներդրումներով:

7. Մոսկվայի մետրոպոլիտեն

Արժեքը՝  1 ռուբլի

Ռուսաստանի բիզնես պատմությունում լոգոտիպի ամենահայտնի փոփոխությունը կապված է մետրոպոլիտենի հետ: «M» տառի նորացված տեսակի ստեղծմամբ զբաղվում էր Արտեմիյ Լեբեդևի դիզայներական ստուդիան:

Նոր լոգոտիպը ներկայացրեցին 2014 թվականի սեպտեմբերի 9-ին:

Ինչպես ցույց էին տվել վաղօրոք անցկացված հարցումները, մոսկվայաբնակների մեծ մասը համարում էր, որ «M» տառի առկայությունը խիստ կարևոր է լոգոտիպում:

232 միլիո՞ն, թե՞ 1 ռուբլի

Սակայն Մոսկվայի բնակիչներից շատերն այդպես էլ չհասկացան, թե սկզբունքորեն ինչը փոխվեց լոգոտիպում: Փոխարենը՝ մարդկանց ուշադրությունը սևեռվեց ԶԼՄ-ներում հրապարակված մի լուրի վրա, համաձայն որի՝ այս ձևափոխումն արժեցել էր 232 միլիոն ռուբլի, որը մոտ 4 միլիոն դոլար է կազմում: Քաղաքապետարանում շտապեցին արձագանքել այս լուրին ու հայտարարեցին, որ իրականում այդ գումարը ծախսվել է միջոցառումների կոմպլեքսի վրա, որոնք միտված են «հասարակական տրանսպորտի իմիջի բարեկարգմանը», իսկ հենց նոր լոգոտիպի մշակման արժեքը կազմել է սիմվոլիկ 1 ռուբլի:

Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank