Ոստիկանությունը ժամանակ տվեց ցուցարարներին Բաղրամյան պողոտան բացելու համար
ОбществоՈստիկանությունը Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին ժամանակ տվեց ազատելու համար պողոտայի երթևեկելի հատվածը` հայտարարելով, որ հակառակ դեպքում հասարակական կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Այս մասին Բաղրամյան պողոտայում այսօր` սեպտեմբերի 11–ին նստացույց սկսած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին եւ նրանց միացած քաղաքացիներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Այս պահին Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք մի քանի շարքով պատ են կազմել:
«Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամներ: