10 փաստ նոր iPhone-ների մասին
LifestyleGQ տղամարդկանց հանդեսը ի մի է բերել 10 փաստ iPhone 6 S-երի մասին, որոնց շնորհանդեսը կայացել էր նախօրեին:
3D Touch էկրան, որը ճանաչում է սեղմման ուժգնությունն ու տևողությունը և ըստ այդմ էլ բացում է համապատասխան մասը մենյուում և այլն: Օրինակ, սելֆի անելու համար հարկավոր է սեղմել տեսախցիկով նշանակը (icon):
Նոր գույն` «վարդագույն ոսկեգույն». այժմ iPhone-ը միանգամից 4 գույն ունի, այդ թվում նշված «վարդագույն ոսկեգույնը», որը փորձագետների կարծիքով ավելի շատ կանանց կսազի:
12 մեգապիքսելանոց նոր տեսախցիկ. սա iPhone-ի պատմության ամենաուժեղ տեսախցիկն է:
Տեսանյութեր` 4K ձևաչափում. սա, ըստ էության, ամենահստակ տեսանկարահանում անելու հնարավորությունն է:
Էկրան-լուսաճայթյուն. դիմացի տեսախցիկի ռեժիմում էկրանը վեր է ածվում լուսաճայթյունի, իսկ հեռախոսի լուսավորումը եռակի ավելի վառ է:
А9 նոր պրոցեսոր. 70%-ով ավելի արագ է աշխատում, քան նախոր А8-ը:
Կապը. նոր iPhone-ը LTE-ի մինչև 23 տարբերակ է ընդունում, ինչը նշանակում է, որ միշտ կապի մեջ է, այն էլ` առավելագույն արագությամբ:
5 մեգապիքսելանոց դիմացի տեսախցիկ. Apple-ը հետ չի մնում ընդհանուր միտումներից: Այժմ սելֆիներն ավելի հստակ կլինեն:
Ավելի ամուր սմարթֆոն. նոր iPhone-ի պատյանի ալյումինիումը ավելի ամուր է, քան նախորդ մոդելներում: Ասում են` այսպիսով ճկված տեխնիկական միջոցները անցյալում են:
Սուպերապակի. Apple-ից պնդում են, թե նոր iPhone-ը համալրված է ամենաամուր ապակիով` բոլոր սմարթֆոնների մեջ:
Աղբյուր՝ Tert.am