Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել է, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությու նում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3, խարդախության 7, յուրացման, հարկերից խուսափելու և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: