Վերջապես! Մարիաննայի «Վերջապես» նոր ձայնասկավառակի շնորհանդեսը (լուսանկարներ)
LifestyleKamoblog.tv-ն գրում է.
Ձայնասկավառակում տեղ են գտել 17 երգեր, դրանցից շատերը, վստահ եմ, բազմիցս լսել եք ու հասցրել եք սիրել, սակայն կան նաև երգեր, որոնք նույնիսկ Մարիաննայի ընկերներն առաջին անգամ էին լսում շնորհանդեսի ընթացքում:
Ձայնասկավառակում ընգրկված երգերի հեղինակներն են Ռիչարդ Մադլենյանը, Մարտին Միրզոյանը, Մանե Հակոբյանը, Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Վարդան Զադոյանը, Հովիկ Դանիելյանը եւ Սվետլանա Բոսնոյանը: Ձայնասկավառակի դիզայնով, ֆոտոշարքով ղբաղվել է Արտաշես Մարտիրոսյանը, տպագրությունն իրաքկանացրել է Hi Fi ստուդիոն: Կատարումների գործիքավորումները կատարել են Էդգար Ալեքսանյանը, Արմեն Սարգսյանը, Արման Սարգսյանը, Հայկոն, Մուշեղ Մայիլյանը, Էդգար Հակոբյանը: Ձայնագրությունը կատարվել է Duetro և Ardini ստուդիաներում: Շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Սարոն, Ռիչարդ Մադլենյանը, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Դավիթ Բադալյանը, ընկերներ, հարազատներ և գործընկերներ:
Նշեմ, որ Մարիաննան սկսել է երգել դեռ 14 տարեկանից: Ապագա պլանների մասին երգչուհին առայժմ չի բարձրաձայնում, բայց խոստանում է, որ նոր երգեր անպայման կլինեն: Մարիաննայի ձայնասկավառակի շնորհանդեսն, իսկապես, շատ գեղեցիկ էր կազմակերպված, ֆոտոշարքը դիտելով կարծում եմ կհամաձայնեք: Շնորհավորում եմ Մարիաննային ու նորանոր վերելքներ մաղթում:
Շարունակությունը՝ այստեղ:




















