Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ. Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը՝ Givenchy-ի ցուցադրությանը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վերջապես մեկնարկել է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը, որը կշարունակվի նաեւ Լոնդոնում, Փարիզում եւ Միլանում։ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացվող հավաքածուները դիտելու եւ վայելելու հնարավորություն կունենանք մինչեւ սեպտեմբերի 17-ը։
Երեկ աշխարհահռչակ Givenchy ապրանքանիշը ներկայացրել է իր գարուն-ամառ 2016 հավաքածուն։ Դե էլ ինչ ցուցադրություն առանց Քիմ Քարդաշյանի։

34-ամյա հայուհին ցուցադրությանը եկել է ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ։


Բնականաբար, զույգը նստել է առաջին շարքում

Պոդիում է բարձրացել նաեւ Քենդալ Ջեները։ Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին 19-ամյա մոդելի համար ընտրել է հիանալի զգեստ, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։




Աղբյուրը՝ Daily Mail, The Guardian, CNN, The Independent
Լուսանկարները՝ Splash, AKM-GSI,Getty, EPA, REX