Սերժ Սարգսյանը պարգևատրեց «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի հաղթողներին
ОбществоՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 12-ին Ծաղկաձորում ներկա գտնվեց «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի փակման արարողության և անձամբ պարգևատրեց մրցույթի հաղթողներին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Ծաղկաձորի մարզաբազայում կայացած պարևգրատրման պաշտոնական արարողության մեկնարկին մասնակից ընտանիքները մրցեցին մի քանի վարժություններում:
«Ես սրտանց բոլորիդ շնորհավորում եմ: Բոլորիս համար ակնայտ է, որ մասնակցությունն ինքնին արդեն հաջողություն է, բայց մրցույթը մնում է մրցույթ, պայքարը մնում է պայքար: Արժե վայրելել հաղթանակի բերկրանքը: Ես մեծ սիրով և հաճույքով շնորհավորում եմ բոլոր հաղթողներին:
Ամեն անգամ դիմելով ձեզ` ասում եմ, որ դուք բացի ձեր ընտանեկան մթնոլորտն ավելի հետաքրքիր դարձնելուց, ձեր երեխաներին հոգեպես և ֆիզիկապես առողջ դաստիարակելուց, դուք նաև մեծ գործ եք կատարում, քանի որ դուք ընդօրինակման ենթակա եք ուրիշների համար:
Դուք երջանիկ մարդիկ եք, քանի որ համերաշխ ընտանիք ունեք: Առանց համերաշխության, առաց ջերմ մթնոլոտի, անհնար է մասնակցել այս մարզական միջոցառմանը: Մասսայական սպորտը միայն առողջություն չէ, մասսայական սպորտն ի վիճակի է մթնոլորտ փոխել: Բոլորի կյանքը բաղկացած է մեծ և փոքր հաջողություններից, անշուշտ, նաև մեծ և փոքր հաղթանակներից: Չկա այս աշխարհում որևէ մեկը, ով խնդիր չունենա: Խնդիրները լուծվող են, լուծվում են և կիսալուծվում են, բայց կյանքը շարունակվում է: Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ: Դուք չեմպիոններ եք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիմելով մասնակիցներին` ասաց ՀՀ նախագահը:
Այնուհետև Սերժ Սարգսյանն անձամբ պարգևատրեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներին: Երրորդ տեղը գրավեց և նախագահի կողմից գավաթի արժանացավ Կոտայքի մարզը, իսկ գավաթը ստացավ մարզպես Կարապետ Գուլոյանը: Երկրորդ տեղի համար գավաթով պարգևատրեց Շիրակի մարզը, որը ստացավ մարզպես Ֆելիքս Ցոլակյանը: Իսկ հաղթողի գավաթին արժանացավ Երևանը. պարգևը ստացավ Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը: Դրամական պարգևներ և մասնակցության վկայագրեր ստացան նաև հաշմանդամություն ունեցող ընտանիքները:
ՀՀ սպորտի և երիտսարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան ևս պարգևատրեց տարբեր տարիքային խմբերում լավագույն արդյունք գրանցած մի շարք ընտանիքների: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, դրամական պարգևներ հանձնեց տարիքային տարբեր խմբերում ամենակրտսեր մասնակիցներին:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը այս տարի բաժանվել է 3 ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015», «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»: «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել են 2065 ընտանիքներ (6195 մարդ), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 19 ընտանիքներ: