Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ է հարկավոր սատարել Լեռնային Ղարաբաղին. ֆրանսիական LaTribune-ի անդրադարձը

Ֆրանսիական LaTribune պարբերականում սեպտեմբերի 11-ին հրապարակվել է ֆրանսիացի 3 քաղաքական գործիչների` Վիլյորբանի քաղաքապետ, նախկին պատգամավոր Ժան-Պոլ Բրետի, Սարսելի քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի և Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի համատեղ  հոդվածը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ինչո՞ւ է հարկավոր սատարել Լեռնային Ղարաբաղին» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը:

«Անդամակցելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին՝ մենք բազմաթիվ ֆրանսիացի քաղաքական գործիչներս՝ պատգամավորներս, սենատորներս, տեղական ընտրյալներս, սատարում ենք երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումը: Եվրոպայում ճգնաժամի սրացման պայմաններում մեզ թվում է, որ եկել է պահը՝ բացատրելու մեր կողմից այս պարտավորվածության ստանձնման պատճառները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի 150 000 բնակիչ և Ֆրանսիայի երկու դեպարտամենտի հավասարաչափ տարածք. այն գտնվում է Հարավային Կովկասում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև : Ինքնորոշված այս երկիրը, որ դեռևս չի հասել միջազգային ճանաչման փուլին, որպես այդպիսին ռազմավարական շահ չի ներկայացնում Ֆրանսիայի համար: Այն ներկայացնում է ավելին, քանի որ որպես իր զարգացման մոդել է ընտրել Ֆրանսիան:

Մեր երկիրն այնպես է կառուցվել, որ հնարավորություն ընձեռնի բոլոր մեր քաղաքացիներին օգտվել երկրի բարգավաճման արդյունքներից, տնտեսական այնպիսի մի համակարգ է կյանքի կոչվել, որը համատեղում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը և սոցիալական առաջընթացը՝ մեր հասարակության միասնականությունը պահպանելու նպատակով:

Ամենուր և այսօր մինչև իսկ Եվրոպայում կարող ենք տեսնել, թե հասարակությանն ինչ վնաս կարող են հասցնել անհավասարակշիռ և քաղաքացիների նկատմամբ անարդար սոցիալական զարգացման մոդելները : Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղը, քանի որ այս երկրում պահանջվող համեստ ներդրումների համեմատ սոցիալական ժողովրդավարության արդյուքները անչափ մեծ են : Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրա իշխանությունները ձգտում են և մինչև հիմա հաջողեցրել են զարգացնել երկիրը չափավոր, հաստատուն և հատկապես բոլորին հասանալելի&nb sp;տնտեսական աճի հիման վրա: Սա է այն առողջ հիմքը, որ մյուսների նկատմամբ եղբայրաբար տրամադրված ազգը երբեք չպետք է զոհաբերի անկանոն ցնորքների խորանին:

Բնակչություն, որը օգուտ է քաղում տնտեսական աճից

Արդեն 10 տարի Լեռնային Ղարաբաղում տարեկան տնտեսական աճը կազմում է 10 տոկոս : Այսոր արդեն իսկ երկրում բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3000 եվրո, ինչը մոտ է Մարոկոյի ցուցանիշին : Խոսքը վերաբերում է կայուն բայց ոչ վայրի տնտեսական աճի, քանի որ պետությունը պահպանել է կարգավորման և ծրագրավորման իր դերը : Երկրի վերակառուցումը, որի վրա կենտրոնացվել է տնտեսական գործունեության մեծ մասը, երբեք չի իրականացվել պարենային ինքնապահովման և հետևաբար բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտի հաշվին : Ավելին, ռազմավար պետությունը խրախուսում է ծառայությունների ոլորտի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագայում երկրին թույլ կտան դուրս գալ մեկուսացումից:

Պատասխանատու այս քաղաքականության արդյունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է զբաղվածության նախանձելի մակարդակ՝ 65 000 աշխատող, 5 տոկոսից ցածր գործազրկություն և բնակչության շարժի դրական արդյունք : Բացի այդ, իրար հաջորդող կառավարությունների վարած սոցիալական արդարություն ապահովելու քաղաքականության  արդյուքնում երկրի բնակիչների միջին եկամուտը համեմատելի է  հարևան Հայաստանի և  առավել հարուստ սակայն երկրի հարստության վերաբաշխման շատ ավելի վատ աշխատող համակարգ ունեցող Ադրբեջանի ցուցանիշների հեÕ ¿: Եվ լավ ապագայի հեռանկարով՝ սոցիալապես խաղաղ այս պետությունը տարեց տարի նվազեցնում է իր արտաքին պարտքը և այլևս նախկինի չափ կախված չէ Հայաստանի օգնությունից:

Բազմապատկել համայնքային զարգացումը՝ նպաստելով ժողովրդավարության ամրապնդմանը

Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական բարեփոխումների  ուղին բռնելու կամքը՝ նույնիսկ  վերջինիս համար խոչընդոտ հանդիսացող դեռևս միջազգային ճանաչման բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է մեզ, ապա այս ընտրությունը մեզ հոգեհարազատ է - Սարսելի ինչպես և Վեիլյորբանի՝ ղարաբաղյան համայնքների հետ ստորագրած Բարեկամության հռչակագրերը մեր այդ աջակցության խորհրդանիշն են՝ տեղական ժողովրդավարության մակարդակով, ինչը Լեռնային Ղարաբաղում ինչպես և այլ ազատ հասարակություններում՝ կարևոր դեր է խաղում ժողովրդվարության ամրապնդման համար:

Տնտեսական և սոցիալական փոխգործակցության միջոց դիտարկվող բարեկամության այս հռչակագրերով մենք համադրում ենք մեր ձեռնարկությունների տեղական զարգացումը Լեռնային Ղարաբաղի համայնքներում առկա կարիքների հետ: Այս հեռանկարը մեզ առավել  մատչելի է, քանի որ արդեն իսկ ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ֆրանսախոսության զարգացման քաղաքականություն է վարում :

Աշխարհում առկա անկանոն զարգացման պայմաններում տեղական մակարդակի հարաբերությունների ստեղծումով է, որ բացվելու են մտահորիզոնները և ազգերն իրար են մերձենալու: Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը օրինակելի եւ հուսադրող է:

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира