Երիտասարդության 11 կանոնները. մաշկի խնամքը 30-ից հետո
LifestyleLlife.panorama.am-ը գրում է.
30-ից հետո բջիջների վերականգնման պրոցեսը թուլանում է, մաշկը սկսում է կորցնել առաձգականությունը, քանի որ կոլագենի և էլաստինի սինթեզը դանդաղում է: Ահա մի քանի կանոններ, որոնք կօգնեն վերականգնել մաշկի տոնուսն ու գույնը, նվազեցնել կնճիռների քանակը և պաշտպանել մաշկը արևի վնասակար ազդեցությունից:
1-ին կանոն. Մաշկին անհրաժեշտ է կրկնակի սնուցում: Այդ պատճառով մի ծուլացեք և օրը երկու անգամ, առավոտյան և երեկոյան, խնամեք մաշկը, մաքրեք և քսեք խոնավացնող և սնուցող քսուկներ:
2-րդ կանոն. 30-ից հետո պետք է կրճատել հեղուկի քանակը քնելուց առաջ, որպեսզի առավոտյան դեմքը ուռած չլինի: Մեկ բաժակ թեյը կամ հյութը լավ է խմել քնելուց առնվազն 2 ժամ առաջ:
3-րդ կանոն. Օգտագործեք դիմահարդարման միջոցները SPF-ֆիլտրերով: 30-ից հետո մաշկը պետք է ավելի ուշադիր պաշտպանել ուլտրամանուշակագույն և վնասակար ճառագայթումից:
4-րդ կանոն. Մշտապես օգտագործեք պաշտպանող քսուկներ, որոնց կազմում կան կոլագեն և էլաստին:
5-րդ կանոն. Պետք է ամիսը մեկ անագմ այցելել կոսմետոլոգին: 30-ից հետո մաշկի պրոֆեսիոնալ խնամքը շատ կարևոր է:
Շարունակությունը՝ այստեղ