Blog.1in.am-ը գրում է.
Twitter-ում լայն տարածում է ստանում #TheHabibatiTag հեշթեգը, որի օգնությամբ մերձավորարևելյան, արաբական կամ հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող աղջիկները հրապարակում են իրենց լուսանկարները:
Նրանք այդկերպ ցանկանում են ցույց տալ, որ գեղեցկության հասկացությունը չի սահմանափակվում արևմտյան չափանիշներով:
Habibati տերմինը արաբերենից թարգմանաբար նշանակում է «իմ թանկագիններ»:





















