Սթիվ Ջոբն ու այլ հայտնի փախստականներ, որոնք փոխել են աշխարհը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Փախստականների խնդիրն առավել քան երբևէ արդիական է այսօր: Ներգաղթյալները փախչում են Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից, Նիգերիայից և աֆրիկյան մի շարք այլ երկրներից։
Անդրադառնալով փախստականների թեմային և նրանց նկատմամբ վերաբերմունքին` fishki.net-ը ներկայացնում է հինգ հայտնի մարդկանց, ովքեր փախստական են եղել։
1. Սթիվ Ջոբս
Քչերը գիտեն, որ Սթիվ Ջոբսը սիրիացի փախստականի որդի է եղել: Չնայած դրան` նա մեծ հաջողությունների է հասել և ԱՄՆ-ում հաջողակ գործարար դարձել` հիմնադրելով Apple ընկերությունը:

2. Դալայ-լամա
Դալայ-լաման արտաքսվել է Տիբեթից 1949-ին, երբ երկիր էին ներխուժել չինական զորքերը: Նա փախել է Հնդկաստան, որտեղ մինչև 2011-ը համարվում էր Տիբեթի կառավարության՝ արտաքսման մեջ գտնվող ղեկավարը։

3. Ալբերտ Էյնշտեյն
Ծնվել է Գերմանիայում` հրեական ընտանիքում: Հիտլերի ղեկավարման օրոք իր ծագման պատճառով մեղադրվել է պետական դավաճանության համար։ Նրա աշխատություններից շատերն այրվել են, ինչը, սակայն, չի խանգարել նրան դառնալ աշխարհի մեծագույն գիտնական։

4. Ջեկի Չան
Չանը ծնվել է Չինաստանում, բայց շուտով ծնողների հետ գաղթել Ավստրալիա` փախչելով Չինաստանի քաղաքացիական պատերազմից:

5. Բոբ Մառլի
Բոբ Մառլին սիրիա-հրեական ծագում ունի՝ հորական գծով: Չնայած դրան` ճամայկացի երաժիշտը ողջ աշխարհում հայտնի է որպես ռեգի ոճի ամենաճանաչված կատարող ու հիմնադիր։
