Կարեն Պետրոսյանի գործով փաստաբանները դեռ չեն դիմել ՄԻԵԴ
Обществоnews.am-ը գրում է.
Ադրբեջանում անցած տարվա օգոստոսին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը դեռեւս Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի դիմել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը հայտնեց, որ այս պահին գործով անհրաժեշտ նյութերն են հավաքում:
Ի դեպ, Պետրոսյանի գործը գտնվում է ԱԱԾ-ում: Դեռեւս հայտնի չէ, թե նախաքննությունը երբ է ավարտվելու:
Հիշեցնենք, որ Պետրոսյանի գործով ՄԻԵԴ դիմելու մասին Քրիստինա Գեւորգյանը հայտնել էր դեռեւս այս տարվա ապրիլին: Քրիստինա Գեւորգյանից բացի՝ խմբում ընդգրկված են նաեւ Լարիսա Ալավերդյանը, Արա Ղազարյանը եւ Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնել են Հայաստանին: