Երևանում եզդի երեխաների համար դպրոց է բացվել (Ֆոտո)
Культураnews.am-ը գրում է.
«Սինջար» եզիդների ազգային միավորում ՀԿ-ն եզդի երեխաների համար Երևանում բացել է դպրոց, որտեղ երեխաներին դասավանդում են եզդիերեն և եզդիների պատմություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» եզիդների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին՝ նշելով, որ դպրոցը բացվել է օգոստոսին, այն ունի 6 աշակերտ:
«Դպրոցը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զնագվածում, դասընթացներին մասնակցում են վեց տարբեր տարիքի երեխաներ, դասերը լինում են ամեն կիրակի: Երեխաները անտեղյակ են մեր պատմությանն ու լեզվին, այդ պատճառով էլ որոշեցին կազմակերպել դասընթացներ: Եզդիների պատմությունը դասվանդվում է ՀԿ-ի կողմից տպագրված «Էզդինամե» գրքով՝ հայերենով: Երկու ամիս է բացվել ենք, բայց արդեն դրական փոփոխություններ եմ նկատոմ երեխաների մոտ»,-ասաց Բորիս Մուրազին:
Բորիս Մուրազին նշեց, որ մինչև դպրոցի բացվելը Էրեբունի համայնքում եզդի երեխաների համար նույնպես դասընթացներ են կազմակերպվել, որին մասնակցել է շուրջ 20 երեխա ու երիտասարդ:
«Վստահ եմ, որ այս երեխաները, կրթություն ստանալով, որպես ակտիվ և գիտակից եզդիներ՝ ապագայում մեր համայնքում լուրջ փոփոխություններ կիրականացնեն»,-ասաց նա: