Օգոստոսին Հայաստանում մրգերը էժանացել են 5,1 տոկոսով
Экономикаarmlur.am-ը գրում է.
2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգերը Հայաստանում էժանացել են 5,1 տոկոսով: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճծառայության զեկույցում:
Մասնավորապես, դեղձը էժանացել է 23,5%, սալորը՝ 24,2%, ձմերուկը՝ 35,9%, սեխը՝ 38,2%: Մյուս կողմից, թանկացել են սեզոնից դուրս եկած մրգերը, ծիրանը (109,5%) եւ կեռասը (11,4%):
Նույնն է վիճակը սեզոնային բանջարեղենի դեպքում. պոմիդորն ու վարունգը էժանացել են 16,9% եւ 17,3%, գազարը՝ 19,4%, բադրիջանը՝ 53%, կանաչ պղպեղը՝ 25,2%: Կաղամբն ու ծաղկակաղամբը թանկացել են 51,1% եւ 42,5%, կանաչ լոբին՝ 19%: