Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
ОбществоՀանրապետության տարածքում սեպտեմբերի 14-15-ին առավելապես հյուսիսային, 16-17-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ին կ նվազի 2-4 աստիճանով: Քամին հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 14-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան, սեպտեմբերի 15-ին` +33, սեպտեմբերի 16-17-ին` +32, սեպտեմբերի 18-ին` + 30 աստիճան: