Իտալական Gelato՝ պաղպաղակ արտասովոր համերով (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Իտալական պաղպաղակ Gelato-ն հայտնի է ողջ աշխարհում: Այն պետք է անկասկած փորձել: Մեկ անգամ ճաշակելով Gelato՝ դուք երբեք չեք մոռանա նրա համը: Այն շատ ավելին է, քան պարզապես պաղպաղակը: Հիանալի որակը ոչ միայն կզարմացնի ձեզ, այլ կարող է նաև շոկ առաջացնել:

«Gelato» - ն իտալերենից թարգմանած նշանակում է «սառեցված»: Եվ այսօր էլ հենց այդպես է ընդունված Իտալիայում կոչել սառը դեսերտը, որի բաղադրատոմսը տարբերվում է կախված պատվիրելու վայրից: Օրինակ՝ Սիցիլիայում ձեզ կմատուցեն պաղպաղակ, որի բաղադրության մեջ կլինի կաթ, թարմ պանիր, բուսական օսլա: Իսկ, ահա, հյուսիսային շրջաններում ձեզ կառաջարկեն պաղպաղակ կրեմով: Կարող եք նաև գտնել այնպիսի խանութներ, որտեղ այս աղանդերի բաղադրության մեջ կարող են լինել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ձուն կամ պարզապես ձվի դեղնուցը, շաքարը կամ շաքարավազի փոխարինիչը:

