Ֆրանսուա Օլանդը Մարկ Մուգալյանին արժանացրել է Ֆրանսիայի ամենաբաբձր պարգևին
ОбществоՍորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել է օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր` Քաջության չորրորդ աստիճանի պարգևի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` թվիթերյան իր էջի միջոցով:
Բալայանը լուրը շեշտել է «ահաբեկչություն գնացքում» (#terror on a train) և «հայ» (#armenian) հեշթեգերով:
Օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51-ամյա Մարկ Մուգալյանը:
Նա փորձել էր վնասազերծել ահաբերկչին, ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ` հարձակվելով «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին: Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկնեևրի հսկողության տակ
Այնուհետև, երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին: