Դենվերյան Ջոկերի թակարդները` ոստիկանների համար (լուսանկարներ)
Lifestyle27–ամյա Ջեյմս Հոլմսը, ով 2012 թ.–ի հուլիսի 20–ին ներխուժել էր Ավրորա քաղաքի կինոթատրոն, որտեղ ընթանում էր «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերան և գնդակահարել հանդիսականներին, վստահ էր, որ ոստիկաններն իրենց ձերբակալելուց հետո կխուզարկեն նաև բնակարանը։ Դրա համար նա օրենքի պահապանների համար պայթուցիկ անակնկալ էր պատրաստել։ Բարեբախտաբար, ականազերծողները դրանք շուտ վնասազերծեցին, հակառակ դեպքում ողբերգական ավարտ կունենար։
Ջեյմսի ներխուժման և կրակահերթի արդյունքում զոհվել էր 12, վիրավորվել 60 մարդ։ Այս տարվա օգոստոսին ԱՄՆ Կոլորադո նահանգի երդվյալ ատենակալները նրան դատապարտեցին մահապատժի։





