Ալֆորվիլում կտեղադրվի Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին
ОбществоԱլֆորվիլում սեպտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ տեղի կունենա հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կիսանդրու բացումը:
Ինչպես հաղորդում է «Նուվել դը Արմենին», կիսանդրու բացումը կկայանա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: Բացմանը կմասնակցի քաղաքպետ Լուկա Կարվոունասը: