«Չորրորդ իշխանություն». Հայաստանն այս տարի կունենա 0.9% տնտեսական աճ, իսկ ԵՏՄ-ն տարին կփակի 2.4% անկումով
Экономика«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել: Հանձնաժողովի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն, Հայաստանն այս տարին կփակի ընդամենը 0.9 տոկոս տնտեսական աճով:
Այնինչ, հիշեցնենք, կառավարությունը մշտապես խոսում է 4.1 տոկոս աճի մասին: Ի դեպ,ԵՏՄ հանձնաժողովը մռայլ կանխատեսումներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրների վերաբերյալ. ըստ այդմ՝ ԵՏՄ-ն իր գոյության առաջին տարին կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով:
Մինչ այդ հիշեցնենք, որ Հայաստանի համար մռայլ կանխատեսումներ էր արել նաև Համաշխարհային բանկը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: