Իտալական Մանդաս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրություն
КультураԻտալական Սարդինիայի Մանդաս քաղաքում Ճանապարհորդական գրականության միջացգային 9-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք երկու տարբեր միջոցառումներով կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնի կողմից կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսով, որ կրում է &l aquo;Լռության 100 տարին. Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» խորագիրը: Ներկայացվելիք լուսանկարների հեղինակը Ռոմոլո Էուկալիտտոն է, ով Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներին լուսանկարել է լրագրող Ալեսանդրո Արամուի հետ Հայաստան կատարած այցի ժամանակ:
Բացման արարողությանը ներկա կգտնվեն Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Ասադաքահ»-ի Իտալիայի գրասենյակի տնօրեն Ռայմոնդո Շիավոնեն, ինչպես նաև Մանդասի քաղաքապետ Մարկո Պիսանոն: Ցուցադրությունից բացի, փառատոնի փակման արարողության ժամանակ՝ սեպտեմբերի 27-ին, կներկայացվի Հայաստան կատարած այցի հիման վրա ստեղծված գիրքը, որը կրում է «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի. վերջին վերապրածների յուրահատուկ պատմությունները» խորագիրը:
«Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի. վերջին ականատեսների զարմանալի պատմությունը» գիրքն իտալախոս ընթերցողներին պատմում է հայ ժողովրդի մեկդարյա ցավի ու Թուրքիայի մեկդարյա ժխտման մասին: Աշխատությունը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների պատմությունների կողքին ներկայացնում է պատմական իրողությունն իր փաստական կողմերով: Գրքի համահեղինակներն են իտալացի լրագրողներ Ալեսսանդրո Արամուն, Ջիան Միքալեսսին և Աննա Մացոնեն: «Ասադաքահ» կենտրոնը լրագրողական առաքելություն էր իրականացրել Հայաստան` պատրաստելու 20-րդ դարասկզ բին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին աշխատությունը: