Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցը
ЭкономикаՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկ ողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։
Հանդիպման օրակարգում են եել ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։