Հանրապետությունում անցած 4 օրում արձանագրվել է 39 ՃՏՊ
ОбществоՀանրապետությունում անցած 4 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 39 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 45-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը: Բացահայտվել է գողության 21, խարդախության 15, յուրացման 3, խուլիգանության 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 5, գողության 2, խարդախության 3 և յուրացման 1 դեպք: