Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ
ОбществоՔաղաքացի Գևորգ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել: Բացի այդ, Գևորգ Ս.-ն հայտնել է, որ ինքը ո ստիկանության Կումայրիի բաժնում պահվել է տևական ժամանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: