Նոր Վերինշեն գյուղի դպրոցն այս տարի ընդունել է յոթ առաջին դասարանցի
ОбществоԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ընդունել է 7 առաջին դասարանցի, կամ` երեքով ավել անցած ուստարում ավարտած աշակերտների համեմատ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նոր Վերինշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը, 2014-15 ուսումնական տարում դ պրոցն ավարտել են 4 աշակերտ, եւս երկուսն իններորդ դասարանից տեղափոխվել են միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Նոր ուսումնական տարում Նոր Վերինշենի միջնակարգ դպրոց են հաճախում 55 աշակերտ:»Նախակրթարանում այս տարի ընդունել ենք 4-5 տարեկան 15 սան: 2014 թվականին մեր գյուղում ծնվել է 11 երեխա: Մի խոսքով` մեր աշակերտների քանակը չի նվազում: Դպրոցը հիմնականում ապահովված է բարձրագույն մասնագետ կադրերով` բացառությամբ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչի: Դասագրքերն արդեն բաշխված են, պարապմունքներն ընթանում են բնականոն հունով:Սահմանում տիրող լարված վիճակը խուճապային տրամադրություն չի ստեղծում մեզանում»,-հավաստեց դպրոցի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան