Արաբկիրում և Մալաթիա-Սեբաստիայում պլանային ջրանջատումներ կլինեն
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 17-ին` ժամը 10.00-24.00-ն, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն. Դումանի, Բարբյուսի, Կալենցի, Արաբկիրի 38-րդ փողոցների, Հակոբյան փողոցի 3-րդ շենքի` ներառյալ կոտորակները ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, նույն օրը` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 2-րդ զանգվածի, Դուրյան, Շրջանային, Վանտյան փողոցների ջրամատակարարումը: