ԵՄ-ն երկամյա ծրագրով 1 միլիոն եվրո կտրամադրի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արդիականացման համար
ОбществоՀայաստանում վիճակագրության արդիականացման նպատակով մեկնարկում է Եվրամիության «Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում-փուլ II» «Թվինինգ» ծրագիրը: Եվրոպական միության կողմից 1 միլիոն եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն` արդիականացնելու համար պաշտոնական վիճակագրության հայաստանյան համակարգի կոնկրետ տարրեր:
Արդիականացումը հնարավոր կլինի ԵՄ ստանդարտներին համապատասխանեցված համապարփակ տարածման ռազմավարություն և կազմման մեթոդաբանություններ ներդնելու շնորհիվ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, «Թվինինգ» առաջին ծրագրի արդյունքները հիմք հանդիսացան, որ իրականացվի նաև երկրորդը:
«Առաջին ծրագիրը մեկնարկել էր 2013-ին և ավարտվեց 2015-ին: Եվրամիությունն Ազգային վիճակագրական ծառայության «Թվինինգ» ծրագիրն արդյունավետ ճանաչեց: Աուդիտ անցկացվեց և արձանագրվեց, որ ծրագրի կատարողականը կազմել է 150 տոկոս, ինչն աննախադեպ է: Հաշվի առնելով հաջողված փորձը` ԵՄ-ն որոշում կայացրեց իրականացնել երկրորդ «Թվինինգ» ծրագիրը: Ինչպես առաջինը, երկրորդը ևս կղեկավարվի Դանիայի վիճակագրական ծառայության կողմից»,- հայտնեց Ստեփան Մնացականյանը:
Նրա խոսքով` ինչպես Հայաստանի այլ պետական գերատեսչությունների համար, այնպես էլ ԱՎԾ-ի համար առանջնահերթ հարցը ռեսուրսներն են` ֆինանսական, մարդկային: «Բայց առաջնահերթն ավելի շատ գիտելիքի հարցն է: Այն մեծ փորձառությունը ու վերջին գիտելիքները, որ կան Դանիայում, հնարավոր կլինի փոխացնել մեզ այս ծրագրի միջոցով»,-նկատեց ԱՎԾ նախագահը` հավելելով, որ սկանդինավյան երկներում տեղեկատվության աղբյուրների 95 տոկոսը վարչական ռեգիստրներն են, և միայն 5 տոկոսն են հետազոտությունների և հարցումների տեսքով համալրվում:
«Վարչական ռեգիստրներ ասելո վ` նկատի ունենք այն, որ գերատեսչությունները վարում են իրենց լիազորված վարչական պարտականությունները, բոլոր գործառնությունները գրանցելով` ձևավորում են բնակչության վարչական ռեգիստրը, հասցեների և սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական ռեգիստրները, որոնց խարխսվում են նաև հարկային ու մաքսային գրացնումները: Դրանք միասնականացվում են միևնույն համակարգի մեջ, և այդ մարմինները նույն բազաներից են օգտվում»,- պարզաբանեց Ստեփան Մնացականյանը:
Դանիայի վիճակագական ծառայության տնօրեն Քարսթեն Ուլրել Սանգենբերգն էլ նշեց, որ 70-ականների սկզբին իրենց վիճակագրական ծառայությունն սկսեց գործի դնել վարչարարական ռեգիստրները գործնական վիճակագրության ոլորտում: Այդ իմաստով հավաքվել է մեծ փորձ, որը մեծ սիրով կփոխանցեն Հայաստանին:
«Ավելացել են տվյալների ծավալները, մեծացել է այն կառույցների թիվը, որոնք տվյալներ են հավաքագրում, գործում են սոցիալական ցանցերը` որպես տվյալների աղբյուր: Այնպես որ, ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում Ազգային վիճակագրական ծառայության գործունեությունը: Հիմա, ավելի քան երբևէ, կարևոր է հրապարկել վիճակագրական տվյալներ, որոնք պաշտոնական են ու ժողովրդի վստահությանն են արժանի»,- նշեց դանիացի պաշտոնյան: