Չինացին ընկերուհու օգնությամբ iPhone-ի գումար է աշխատում
LifestyleՉին ուսանողը նոր iPhone-ի համար գումար հավաքելու անսովոր միջոց է հնարել, գրում է ukr.net-ը: Նա սկսել է իր ընկերուհուն վարձույթով տրամադրել հաճախորդներին, որոնք կարող են օգտվել մեկժամյա ծառայություններից, կամ ձեռք բերել ամսական բաժանորդագրություն:
Մեկ ժամի արժեքը 10 յուան է, մեկ ամսվա արժեքը՝ 500 յուան: Պետք է նշել, որ աղջկա մատուցած ծառայությունների մեջ ընդգրկված չեն ինտիմ հարաբերությունները. գումարի դիմաց նրան կարելի է կինո տանել, տեսակցության հրավիրել կամ պարզապես զրուցել նրա հետ:


