ՀՀ գյուղնախարարությունը կներկրի մի քանի հարյուր տոհմային երինջ
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2015 թվականին շարունակելու է տոհմային երինջների ներկրումը և դրանք գյուղացիական տնտեսություններին հատկացնելու ծրագիրը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2007-2014 թվականներին ներկրել և տարաժամկետ վճարման պայմանով գյուղացիական տնտեսություններին հատկացրել է 1811 գլուխ տոհմային երինջներ, իսկ 2015-ին նախատեսվում է ներկրել 257 գլուխ:
«Ներկրված երինջների դիմաց վճարված գումարները հավաքագրվել են 900008018013 գանձապետական հատուկ հաշվին: Հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսավարողների կողմից մեծ քանակությամբ տոհմային երինջների ձեռքբերման պահանջարկը /1650 գլուխ, որից միայն 2015 թվականին շուրջ 700 գլուխ/, նախատեսվում է կուտակային հաշվի վրա հավաքագրված գումարներից 2015-ին ձեռք բերել ևս 453 գլուխ տոհմային երինջներ, որոնց ձեռքբերման, մաքսազերծման և այլ ծախսերի համար նշված գանձապետական հատուկ հաշվից անհրաժեշտ է օգտագործել 555 802.7 հազար դրամ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: