Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
ОбществоՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 15-16-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում այրվել է 3000 քմ խոտածածկույթ, Մուշ թաղամասում` Հայկական Կարմիր խաչի ընկերության մոտակայքում` 1000 քմ տարածք:
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ կամրջի մոտակայքում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին` 2000 քմ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 6-րդ փողոցում՝ լճի մոտակայքում` 1000 քմ, Նորգեղի գյուղի հին գերեզմանատան մոտակայքում` 1500 քմ, Գողթ գյուղի գերեզմանատանն` 2000 քմ, Կոտայք գյուղի ջրովի այգիների հարակից տարածքում` 1 հա, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի տներից մեկի մոտակայքում` 1700 քմ տարածք: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Շահումյան 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է 150 հակ պահեստավորված խոտ, Ար ագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան այգում` 1500 քմ տարածք, Արտաշավան գյուղում՝ Տառերի հուշարձանի մոտակայքում` 3000 քմ, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի մոտակայքում` 1.1 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Մեշա» կոչվող հանդամասի տարածքում` 3000 քմ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: