«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը գտել է իր տերերին
ОбществоՍտամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, կայացել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, արդեն յոթերերոդ տարին անը նդմեջ իրականացվող մրցանակաբաշխության ժամանակ մրցանակները հանձնվել են Սաուդյան Արաբիայից կնոջ իրավունքների պաշտպան Սամար Բադավիին և Թուրքիայում արդեն 20 տարի շարունակ ԼԳԲՏ-ների իրավունքների համար պայքարող Kaos GL խումբը:
Սամար Բադավին երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանն ու անձամբ վերցնել մրցանակը: Նա իր երկրում ակտիվ պայքար է տանում մասնավորապես կանանց` մեքենա քշելու և քվեարկելու իրավունքը ճանաչելու համար:
Թուրքիայից մրցանակի արժանացած Kaos GL խմբի անունից հանդես է եկել խմբի ներկայացուցիչ Ալի Էրօլը, ով նշել է. «Առանց խտրականության և ազգայնականության դեմ պայքար տանելու հոմոֆոբիայի դեմ մեր պայքարը հաջողություն չի կարող ունենալ»: Նա կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը և դադարեցնել սպառնալ Թուրքիայում գտնվող հայերին արտաքսել, իսկ փոխարենը նրանց տալ բնակության և աշխատանքի թույլտվություն:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է երկու մարդու կամկազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալներիհամար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին:
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարողմարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:
Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգյանականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին: