Քորթնի Քարդաշյանն արդեն պատրաստ է նոր սիրային հարաբերությունների
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քորթնի Քարդաշյանն արդեն պատրաստ է նոր սիրային հարաբերության։
3 երեխաների մայր, 36-ամյա Քորթնին ցանկանում է վերջնականապես իր կյանքից հանել նախկին ամուսնուն՝ Սքոտ Դիսիքին, ում դավաճանություների պատճառով Քորթնին իրեն անցանկալի էր զգում։
Այս լուրը տարածվեց, երբ Քորթնիի ընկերներն իրենց մտահոգությունը հայտնեցին նրա՝ քաշի կտրուկ կորստի վերաբերյալ։ «Keeping Up With the Kardashians»-ի աստղը 3 ամսում նիհարել է մոտ 5կգ։
Ըստ լուրերի, Քորթնին ցանկանում է նոր հարաբերություններ սկսել այնպիսի մարդու հետ, ով կունենա նույն ֆինանսական միջոցները, ինչ ինքը, օրինակ Օռլանդո Բլումը։
«Այս անգամ Քորթնին ցանկանում է այնպիսի մեկին, ով հոգ կտանի իր մասին»,-ասել է աղբյուրը։