Կարգալույծ է հռչակվել Տեր Հմայակ աբեղա Սահակյանը
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տեր Հմայակ աբեղա Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայ ել Հայր Հմայակի կողմից ներկայացված դիմումը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Աշոտ Սահակյան: