Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը կներառի 19 համերգ և կտևի երկու ամիս
КультураՀայաստանում երկու ամիս շարունակ` հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը, կթևածի խաչատրյանական երաժշտությունը: Հաշված օրեր անց կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի ներառում է 19 համերգ` այդ թվում 10 սիմֆոնիկ և 9 կամերային երեկո:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակալի իրադարձություն է համարում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: «Արան Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակումը շատ կարևոր է, Խաչատրյանը դարձել է մեր այցեքարտը տարբեր երկրներում: Փառատոնն արդեն ավանդական է դարձել: Երկու ամիս շարունակ ներկայացվելու են Արամ Խաչատրյանի ժառանգությունը և այլ կոմպոզիտորների գործերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Պողոսյանը:
Մշակույթի նախարարի տեղակալը շեշտեց, որ փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու նաև ճանաչված արվեստագետների հոբելյաններին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ երրորդ տարին անցկացվող իրադարձությունը երաժշտասերներին չի հիասթափեցնի: ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` շատ փառատոններ կան, և Հայաստանը չէր կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն: «Համերգները, արտիստները, ձևաչափը շատ լավ է մշակված: Մենք ներկայանում ենք աշխարհին Արամ Խաչատրյանի անունով: Արամ Խաչատրյանն է մեզ թույլ տալիս միջազգային հարթակում լինել հավասար ուրիշների հետ: Փառատոնի ընթացքում կկայանա ավելի քան 6 ստեղծագործությաÕ ¶ պրեմիերա: Բացի այդ, 13-17 տարեկան պատանիներն անվճար կմասնակցեն համերգների, եթե ունեն ցանկություն»,-հավելեց Սերգեյ Սմբատյանը:
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվելու է բացառիկ ձևաչափով, մասնակցելու են հայտնի երաժիշտներ, ներկայացվելու են համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, ինչպես նաև առաջին անգամ հանդիսատեսը կունկնդրի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի մեկնարկին ՀՊԵՆ-ը հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Իվա Միլետիչի հետ: Նա կկատարի Խաչատրյանի «Ջութակի կոնցերտ»-ը: Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։
Իրադարձությանը մասնակցում են դաշնակահարներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Աննա Վինիցկայան, Ռուբեն Ասատրյանը, Արմինե Գրիգորյանը, Արուս Աճեմյանը, սաքսոֆոնահարԱրմեն Հյուսնունցը, դիրիժորներ Միրան Վոպոտիչը, Հիրոֆումի Յոշիդան, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը և այլք: Փառատոնային համերգներն այս տարի ևս կհեռարձակվեն առցանց:
2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետականերիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրիշրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն: