Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


IOTA-ի ներկայացուցիչները հետաքրքրված են հարկային ոլորտի հայաստանյան փորձով

 Ֆինանսների նախարարության և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվում է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորու­թյուն կընձեռի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ` հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ:

Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով, այն կարևոր է նաև Հայաստանում իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում: «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետևողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ: Առանձնակի կարևորություն է տրվել Միասնական հարկային օրենս­գրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համա­կարգի կարողությունների ընդլայնմանը: Մասնավորապես, էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման, նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման և շահագործման Հայաստանի փորձն առաջատարն է միջազգային հարթակում»,-նշել է նախարարը:

Հայաստանյան փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով վերջերս աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնու­թյան հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր բարձր գնահատեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ Գագիկ Խաչատրյանի, հարկային բարեփոխումները միաժամանակ դրական գնահատական են ունեցել տարբեր միջազգային վարկանիշ­երում: Մասնա­վորապես, 2014թ. Համաշխարհային բանկի կողմից հրա­պա­րակ­ված «2015 թվա­կանի գործարարությամբ զբաղվելը» («Doing Business») զեկույ­ցում Հայաստանը զբաղեցրել է 45- րդ տեղը. «Հատկանշական է, որ տվյալ վարկա­նիշում Հայաս­տանի ընդհանուր դիրքի առաջընթացն ապահովվել է մեծապես «Հար­կերի վճա­րում» ցուցիչի՝ 32 դիրքային կետով բարելավման հաշվին`զբա­ղեց­նելով 41-րդ տեղը»:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Տնտեսական Համագործակցության Զարգաց­ման կազմակեր­պության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյուն­ների փոխա­­­­նակման Գլոբալ ֆորումին, ինչը թույլ կտա ընդգրկվել հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբին, ընդլայնել ավտոմատ տեղե­կու­թյունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայա­կան հնարա­վորությունները, ինչն իր հերթին երկիրը կդարձնի ավելի թափանցիկ և վստահելի՝ ձեռնարկատիրական գործունեությու ն իրակա­նաց­նելու տեսանկյունից: «Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարևորում ենք Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,-ընդգծել է ֆինանսների նախարարը:

Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ` այն հնարավորություն կտա ցանկացած պահի տնտեսվարողներին հարկային   պարտավորությունների, կատարվելիք վճարումների, ժամկետների վերաբերյալ ավտոմատ եղանակով ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Հարկային ոլորտի հայաստանյան փորձը հետաքրքրել է նաև Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ներկայացուցիչներին: Փորձագետ Դևիդ Վուդսի գնահատմամբ` մասնավորապես, ուսանելի է հարկային վարչարարության ոլորտում միջոցների տնտեսման հայաստանյան փորձը: Հայաստանի հարկային ծառայությունը IOTA-ին անդամակցում է 2011-ից և արդեն 4-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай