ԱԺ նախագահը պարգևատրել է Վանաձորի մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկանին
ОбществоՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով տիկին Շահվերդյանին եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում: