«Նաիրիտ» գործարանը 50-60 միլիոն դոլարով հնարավոր չէ վերագործարկել. Երվանդ Զախարյան
ЭкономикаՀՀ կառավարությունը դեռևս վերջնական որոշում չունի «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի առնչությամբ, քննարկումներն ընթացքի մեջ են:
Այս մասին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով` միջազգային կազմակերպությունների կող մից երեք ուսումնասիրությունների արդյունքները բերել են եզրահանգման, որ գործարանի հետագա շահագործումը նպատակահարմար չէ:
«Ցավոք սրտի, վերջին երկու տարիներին որևէ կոնկրետ առաջարկություն վերագործարկման վերաբերյալ որևէ ներդրողի կողմից չի եղել, դրանք եղել են զուտ ցանկությունների մակարդակում, որոնք հետագայում չեն վերածվել կոնկրետ առաջարկի: Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն հնարավոր ներդրողների հետ` «Նաիրտի» հետագա վերագործարկման համար: Իսկ դրա համար անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ` 250-300 մ իլիոն դոլարի չափով: Մենք պատրաստ ենք պարտքերի մասով գնալ ժամանակավոր սառեցումների»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ որոշ գործիչների կողմից արված հայտարարությունը, թե «Նաիրիտ»-ը հնարավոր է գործարկել 50-60 միլիոն դոլարով, բացարձակ հիմանվորված չէ:
«Այդ գումարները չեն կարող ապահովել «Նաիրիտ»-ի նույնիսկ մեկ-երկու ամսվա շրջանառու միջոցները, այնպես որ, ուսումնասիրությունները հիմնավոր են, դրա վերագործարկման համար անհրաժեշտ է շուրջ 250-300 միլիոն դոլար»,- հայտնեց Երվանդ Զախարյանը: Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությանը բոլովին ձեռնտու չէ գործարանի լուծարումը կամ սնանկացումը, քանի որ դրա անվտանգության ապահովման, հետագա վնասազերծման անհրաժեշտ միջոցները գործադիրը չունի: