Ուխտավոր մուսալեռցիներն այցելեցին Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անունը կրող դպրոց
ОбществоՄուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ուխտավոր մուսալեռցիներն այցելեցին Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անունը կրող դպրոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը նախ ծանոթացան դպրոցի հիմնադրման պատմությանը, ապա շրջայց կատարեցին կրթօջախում: Զրուցեցին աշակերտների, ուսուցիչների հետ, պատասխանեցին երկուստեք հետաքրքրող հարցերի:
Այնուհետև դպրոցի հանդիսությունների սրահում աշակերտները ներկայացրին հատվածներ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրըե պատմավեպի բեմականացումից:
«Սիրելի° մուսալեռցիներ, անչափ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու այս կամարների ներքո: Գիտեմ` դուք այստեղ եք եկել արյան կանչով, եկել եք միասին և մեծ շուքով տոնախմբելու Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը, ևս մեկ ան•ամ ոգեկոչելու նահատակված հայորդիների անմահ հիշատակը: Վստահեցնում եմ, որ մեր դպրոցը նույնպես ապրում է Մուսա լեռան ոգով ու շնչովե,- ներկայացումից առաջ ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Աղավնի Վեզիրյանը:
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ֆրանց Վերֆելի անվան դպրոցի տնօրինությանը: Նա մեջբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի խոսքը.«Մուսալեռցիները հայ ժողովրդի հացը շաղախելու թթխմորն ենե: Նաև հավելեց.«Միշտ և ամենուր պետք է հպարտ լինենք հայ լինելու և, հատկապես, մուսալեռցի լինելու համարե:
Միջոցառմանը ներկա էր նաև Մուսալեռի հոգևոր հովիվ Տեր Գեղամ քահանա Քեսաբլյանը, ով Տերունական աղոթքով եզրափակեց ցերեկույթը:
Այնուհետև ուխտավորների խումբը շարժվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: